«ՉԻ»–ի հետ զրույցում Քաղավիացիայի վարչության պետ Շահեն Պետրոսյանը նշեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքր ֆունկցիոնալ առումով իսկապես չի համապատասխանում միջազգային ստանդարտներին։ «Օդանավակայանը ԽՍՀՄ-ի օրոք կառուցելիս նախատեսվել էր, որ այն սպասարկեյու է ներխորհրդային տարածքի թռիչքները։ Սակայն միջազգային չվերթներ սպասարկելու առումով այն արդեն հարմար չէ։ 1990-ականներին մենք մի շարք փոփոխություններ կատարեցինք այնտեղ, որպեսզի գոնե մի փոքր մոտեցնենք միջազգային ստանդարտներին, սակայն դրանք հիմնական խնդիրները չէին կարող լուծեր: Նոր շենքը այդ առումով ավելի հարմար է»։
Սակայն ինչ վերաբերում է շենքը քանդելուն, ապա Շահեն Պետրոսյանն այստեղ նույնպես վերապահումներ ունի. «Ես էսթետ չեմ, չեմ կարող ասել՝ դա ճիշտ է, թե ոչ։ Բայց եթե պիտի քանդեն ու այնտեղ զվարճանքի վայր դարձնեն, ապա դա սխալ է։ Նախկինում նման միտում կար աշխարհում, որ օդանավակայանի տարածքում կազինոներ լինեն։ Հիմա դրանից հրաժարվում են, քանի որ ուղեւորները կարող են իրենց վերջին գումարները կազինոներում տանուլ տալ եւ չմեկնել այնտեղ, որտեղ պետք է թռչեին։ Դա ճակատագրերի խեղման հետ է կապված։ Միգուցե փորձեն այն հյուրանոց դարձնել։ Աշխարհում բազմաթիվ օդանավակայաններ իրենց կից հյուրանոցներ ունեն, որտեղ, օրինակ, հետաձգված չվերթների ուղեւորները կարող են մնալ։ Այլ կերպ չեմ պատկերացնում, թե ինչպես հին շենքը կարելի է օգտագործել», նշեց Շահեն Պետրոսյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում