Պարոն Տարոն Մարգարյանին
Երևանի քաղաքապետ
Հարգելի պարոն Մարգարյան,
Հունվարի 20-ին կայացած Երևանի քաղաքապետարանի աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվեց N242 հսկողականի մասին, որը տրվել էր հունվարի 13-ին և կատարման ժամկետն էր հունվարի 20-ը: Այն վերաբերում էր մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակի նկատմամբ հսկողությանը` բացառելով ժամկետանց սննդի օգտագործումը: Զեկուցեց քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ պարոն Սիմոնյանը, ով ներկայացրեց, որ անցյալ շաբաթվա ընթացքում աշխատանքային շրջայցեր են կատարվել մայրաքաղաքի 21 մանկապարտեզներում և մեկ շաբաթվա ընթացքում ստուգողները 38 անգամ վերադարձրել են օրվա ստանալիք սնունդը: Ընդ որում Աջափնյակի մանկապարտեզներից 11, Արաբկիրի մանկապարտեզներից 22, Շենգավիթից` 1, Դավթաշենից` 4 անգամ: Արձանագրություններ չեն կազմվել:
Կարդացեք նաև
Խնդրում եմ ստուգումների մասին տրամադրել հետևյալ տեղեկությունները.
- Ստուգող հանձնաժողովի կազմը,
- Ո՞ր 21 մանկապարտեզներում են իրականացվել ստուգումները,
- Երևանի մանկապարտեզներին սնունդ մատակարարողների ցանկը` ըստ վարչական շրջանների մանկապարտեզների,
- Եթե տվյալ օրը մեկ անգամ է մանկապարտեզը սնունդ ստանում, ապա 21 մանկապարտեզներում ամենաշատը 21 անգամ կարող էր ստացվելիք սնունդը վերադարձվել, ուրեմն ինչպե՞ս հասկանալ, որ օրինակ Արաբկիրի մանկապարտեզներից 22 անգամ այն վերադարձվել, ինչպե՞ս է կազմակերպվել երեխաների սնունդն այդ օրը:
Շնորհակալություն համագործակցության համար:
Հարգանքներով՝
Անահիտ Բախշյան
Երևան քաղաքի ավագանու «Բարև Երևան»
24.01.2013թ.
Երևան