10 րոպեից Ուկրաինայի դեսպանատան առաջ մի խումբ երիտասարդներ կիրականացնեն ակցիա՝ ի հիշատակ Կիեւի Մայդանում հրազենային վնասվածքից զոհված հայազգի Սերգեյ Նիգոյանի:
Ակցիայից մոտ կես ժամ առաջ արդեն դեսպանատունը շրջապատված էր ՀՀ տասնյակ ոստիկաններով: Տարածքի բնակիչները տեսնելով այդքան մեծ թվով ոստիկաններ, վախեցած հարցնում էին՝ էս ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք հավաքվել:
Դեսպանատնից մոտ 150 մետր հեռավորության վրա ոստիկանության զրահապատ մեքենաներ են կանգնած: Ակցիայի մասնակիցները Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ իրենց ակցիան նպատակ ունի զորակցություն հայտնել ուկրաինացի ժողովրդին եւ դատապարտել ոստիկանական ուժերով ժողովրդին զսպելու եւ ճնշելու մեթոդները. «Խնդիրը ոչ թե երկիրն է, այլ երեւույթը»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Մանրամասները՝ շուտով