Հատված գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հարցազրույցից:
– Ադրբեջանի վերջին դիվերսիոն գործողությանը ինչպիսի՞ գնահատական ունեք։
– Ոչ մի դեպք պատահական չի լինում։ Դա լինում է, երբ նախագահական ընտրություններ են, երկրում ճգնաժամային ինչ-որ վիճակներ են կամ էլ այլ իրողություններ։ Կարծում եմ, սա պայմանավորված է նաև նրանով, որ տարիներ առաջ ռուսական զորքերը մտան Բաքու։ Բայց մինչ ռուսների գալը, լավ գիտենք, թե ինչ էին արել հայերի հանդեպ։ Նրանց փորձը հիմնված է թուրքական, ֆաշիստական գաղափարախոսության վրա։ Ադրբեջանն ու Թուրքիան մեկ պետություն են։ Մեր ազգի առաջ մշտապես պաշտպանվելու խնդիր է դրված, ու մեր բանակն արժանապատվորեն իրականացնում է այն։ Մեր ժողովուրդը գիտակցում է այս լուրջ խնդիրը և, չնայած տարբեր դժվարություններին, շարունակում է դիմագրավել այդ հարվածներին։
– Դժվարություններից մեկն էլ այն է, որ պատերազմում կռված որոշ տղաներ այսօր Ազատության հրապարակում են, որովհետև ապրելու միջոց չունեն։
Կարդացեք նաև
– Այո, մեր ազատամարտիկները վատ վիճակի պատճառով են այնտեղ։ Շատ սիրուն, ջերմ խոսքեր ենք ասում մեր ազատամարտիկների հասցեին, բայց նրանց վիճակը թեթևացնելու քայլեր, կարծես, չեն արվում։ Չնայած վերջին երեք տարիներին դրական փոփոխություններ կան այս հարցում։ Սպաների ու զինվորների հարաբերությունները կարգավորվում են։
Ավելին, բանակը բաց է դարձել հասարակության համար, և լրատվամիջոցներն այս կամ այն դեպքի առնչությամբ տեղեկատվություն ստանում են։ Տեղեկանում են և՛ լավին, և՛ վատին։ Հարցն այն է, որ չափը չանցնեն ու չխառնեն թացը չորի հետ։ Բոլորն էլ թերություններ ունեն, բոլոր կառույցներն էլ խնդիրներ ունեն։ Բ
այց ժողովուրդը պիտի իմանա, որ բանակը առողջ օրգանիզմ է։ Բանակ-հասարակություն կապը շատ ամուր է։ Իհարկե, բացառությամբ որոշ հրամանատարների, զինվորների հետ վերադասների հարաբերությունները կարգավորվել են, նորմալացել։ Իմ տղան, թոռները ևս ծառայում են, ու ես շատ լավ գիտեմ, որ մարդկային գործոնը սկսել է շատ ավելի կարևորվել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում