Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդու՝ Դավիթ Նավասարդյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Քրեական գործի հարուցումը մերժվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով, այսինքն՝ քրեական գործի հարուցումը մերժվել է, քանի որ հանցակազմ չկա եւ բացակայում է դիմողի բողոքը: Ոստիկանությունից, սակայն, չմանրամասնեցին, թե ինչ պարզվեց Դավիթ Նավասարդյանի մեքենայում հայտնաբերված կանեփանման զանգվածի մասով, այն թմրանյութ է, թե ոչ, երիտասարդը թմրանյութ օգտագործել էր, թե ոչ:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գնունի շուկայի դիմաց վիճաբանություն է, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը գլուխը բռնած նստեց մեքենա եւ գնաց:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում