Մի քանի տասնյակ ուսանողներ այսօր հավաքվել էին Սահմանադրական դատարանի դիմաց՝ պահանջելով չխախտել մասնավոր բուհերի սահմանադրական իրավունքները:
Հիշեցնենք` ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմում էր ներկայացրել` խնդրելով որոշել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թ. ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման և «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, 15-րդ հոդվածի 1-ին մասի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 14-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Ցուցարարները հանդիպեցին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, որպեսզի իրենց բողոքը հասցնեն նրան:
Այժմ ուսանողները ցրվել են և սպասում են արդարացի որոշմանը:
Կարդացեք նաև
Սիրարփի ԶՈՐԻԿՅԱՆ