Ինչ խոսք, միանգամայն հասկանալի է, որ Ս. Սարգսյանին տհաճ են անցյալում մնացած երեւույթների մասին բանավիճելու Քոչարյանի փորձերը, քանի որ դրանց արդյունքում վերստին ցցուն կերպով երեւում է Ս. Սարգսյանի պաշտոնավարումից առաջ եղած եւ նրա պաշտոնավարման արդյունքում երկրում ձեւավորված տնտեսաքաղաքական իրավիճակի տարբերությունը, որն ակնհայտորեն իր օգտին չէ։
Միեւնույն ժամանակ, Ս. Սարգսյանի համար գրեթե նույնքան անցանկալի են անցյալի շուրջ Տիգրան Սարգսյանի բարձրաձայնումները, քանի որ այդ դեպքում դարձյալ Սերժ Սարգսյանը հայտնվում է ոչ նախանձելի վիճակում՝ կապված բազմաթիվ ծրագրերում, այդ թվում եւ՝ «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրում ունեցած առանցքային դերակատարության հետ։
Բացի այդ՝ «անցյալից կառչած» եւ «անցյալում մնացած» ձեւակերպումների օգտագործմամբ Ս. Սարգսյանի մամուլի խոսնակը, թերեւս, փորձում է ակնարկել, որ Ռ. Քոչարյանն անցյալում մնացած գործիչ է։ Հիշեցնենք, որ երկրորդ նախագահի առաջին իսկ հարցազրույցից հետո նման հայտարարություն էր արել նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդ. Շարմազանովը։
Ամեն դեպքում, այս պատասխանից ակնհայտ դարձավ, որ Տ. Սարգսյանի պաշտոնանկության շուրջ ԲՀԿ-ական շրջանակների ակնկալիքներն այս անգամ եւս չեն իրականանա։ Այս հարցում Ս. Սարգսյանի տեսակետն առավել քան միանշանակ էր. «Վարչապետն ու կառավարության մյուս անդամները բարձրացված հարցերին պատասխանել են պատշաճ, հավասարակշռված ու հարգանքով»։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում