Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ չկա ողնաշար. «Առաջին լրատվական»

Հունվար 24,2014 11:18

Այսօր Փարիզում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Նրանց հանդիպմանը, ինչպես հայտնի է, նախորդել էր սահմանային լարվածությունը, որի նախաձեռնողը, ինչպես միշտ, եղել է Ադրբեջանը:

Ըստ «Առաջին լրատվական»– ի,  դիվերսիոն նախաձեռնության արդյունքում հայկական կողմն ունեցավ մեկ կորուստ, իսկ ադրբեջանցիները, ըստ նույն հայկական կողմի, հետ են շպրտվել բազմաթիվ զոհերով ու վիրավորներով: Ադրբեջանը երեկ հաստատել է մեկ զոհի հանգամանքը:

Փարիզյան հանդիպումից առաջ ադրբեջանական ոտնձգություններից հետո հայաստանյան շատ շրջանակներում բարձրացել է Մամեդյարովի հետ Նալբանդյանի հանդիպելու և ընդհանրապես բանակցությունը շարունակելու նպատակահարմարության հարցը: Իհարկե, առաջին հայացքից ոչ միայն նպատակահարմար չէ, այլ նույնիսկ պետք է դադարեցնել բանակցությունն Ադրբեջանի հետ, քանի դեռ Բաքուն դիվերսիոն գրոհներ է կազմակերպում հայկական դիրքերի ուղղությամբ: Մյուս կողմից, սակայն, հայկական կողմի համար բանակցության դադարեցումը չպետք է լինի այս կապակցությամբ միանվագ քայլ: Հայկական կողմն այդ քայլին պետք է գնա հաջորդական քայլերի մշակված տարբերակով:

Այսինքն` միայն բանակցությունից հրաժարվելն ինքնին, ըստ էության, այնքան էլ արդյունավետ չի լինի: Հարկավոր է մշակել ադրբեջանական կեցվածքը առավել լայն համատեքստում դիվանագիտական զենքի վերածելու տարբերակ: Սակայն այս տեսանկյունից Հայաստանը ղարաբաղյան հարցում կաղել է, կարելի է ասել, խաղաղ բանակցությունների հենց սկզբից: Այսինքն` Հայաստանը հենց սկզբից ևեթ չի ցուցաբերել կարգավորման բանակցություններում գործիքակազմի բազմազանության, նաև գաղափարական բազմազանության կարողություններ և զինանոց:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031