Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում դեպքերը շատ ավելի լուրջ են ընթանում, քան մենք պատկերացնում ենք. «Հայկական ժամանակ»

Հունվար 24,2014 11:07

«Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ Ուկրաինայում դեպքերը շատ ավելի լուրջ են ընթանում, քան մենք պատկերացնում ենք. «Ուկրաինան գրեթե միշտ բաժանված է եղել ու ամենատարբեր ծրագրերի ազդեցությամբ, Ուկրաինան կարող է բաժանվել ոչ թե երկու, այլ երեք մասի՝ արեւմտյան, կենտրոնական եւ արեւելյան։ Այս առումով շատ բարդ իրավիճակում է, ու կարեւոր է, թե դրսի պետություններն ինչպիսի վերաբերմունք կդրսեւորեն՝ թե՛ Արեւմուտքը, թե՛ Ռուսաստանը, բայց չի բացառվում, որ կտրուկ միջամտեն»։

Հակոբյանը նաեւ նշեց, որ իրենց կուսակցության օրակարգում Մայդանին սատարել– չսատարելու հարց չկա։

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը հայտնեց, որ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամը կարող է լուծվել ընդդիմության եւ իշխանության՝ կլոր սեղանի շուրջ բանակցություններ սկսելով. «Ես չէի ցանկանա, որ ուկրաինական հասարակությունում տարակարծությունը մեծանա, կուզենայի, որ դրանք բանակցային լուծումներ ունենային։ Որեւիցե նմանություն Հայաստանում ու Ուկրաինայում չկա, մեր դժբախտությունն էլ այն է, որ ուզում ենք ուրիշ երկրների հետ նմանություններ գտնել։ Հատկապես քաղաքական գործընթացներն իրար նման չեն, տարբեր մոտիվներով, տարբեր նպատակների համար են իրականացվում»։

Զաքարյանը չցանկացավ մեկնաբանել այն, որ ուկրաինական իշխանությունները զենք են կիրառել ժողովրդի նկատմամբ։ Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն դատապարտի Մայդանի ցուցարարների նկատմամբ իրականացված բռնությունները, ինչին Զաքարյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն պատասխանատու է ՀՀ-ի համար, ինչով էլ, որ մենք զբաղվում ենք»։

Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանին դեմ չգնալու համար ՀՀԿ-ն չի դատապարտում տեղի ունեցածը, Զաքարյանը ծիծաղելով հարցրեց. «Ախր ինչու՞ եք լրագրողներդ փորձում տարօրինակ պատասխաններ ստանալ»։

Հայաստանում, փաստորեն, կուսակցություններից միայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն է, որ իր աջակցությունն է հայտնել ուկրաինացի ցուցարարներին, այն էլ դեռեւս դեկտեմբերի 2-ին։ Կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հայտնեց, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել եւ Ուկրաինայում ժողովրդի կամքը բացահայտ անտեսվում է:

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031