«Ճի՞շտ են արձակուրդի ժամանակ նրա օրգանիզմում ցողունային բջիջների պատվաստման մասին տեղեկությունները։ Եվ ճի՞շտ են այն լուրերը, որ այս օրերին Սերժ Սարգսյանը կրկին առողջական խնդիրներ ունի»,- այս հարցն ուղղել էինք Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանին։ Վերջինս պատասխանել էր. «Տեղին չեմ համարում անհեթեթ ասեկոսեները մեկնաբանելը»:
Եվ ահա այսօր Կորեական «Չոսուն» կայքը հոդված է հրապարակել, որը վերնագրված է «Հայաստանի նախագահը՝ զբոսաշրջիկների հետ Կորեայում»:
Հրապարակվել է նաեւ լուսանկար, որտեղ երեւում է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Հունվարի 9-ին ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ Հայաստանի նախագահի սև սեդանների ավտոշարասյունը նրան բերեց Գանգնամի «Չաում» բժշկական կենտրոն: «Չաումը» վերականգնողական կլինիկա է, որը պատկանում է CHA Health Systems ընկերությանը,- ասված է կայքի հրապարակման մեջ։-Մեկշաբաթյա այցի ընթացքում խումբը «Չաում» կենտրոն է այցելել ամեն օր և բուժումներ ստացել, այդ թվում՝ ցողունային բջիջների թերապիա, սպա և երիտասարդացման պրոցեդուրաներ, մարմնի հարթեցում, մերսում և քաշի վերահսկման պրոցեդուրաներ»:
Կարդացեք նաև
Ըստ կայքի՝ այս ամենի համար վճարվել է 200 միլիոն կորեական վոն՝ 185 000 դոլարից քիչ ավելի:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ