Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի ողբերգությունը վերագրում են, չգիտես ինչու, Քոչարյանին. «Հրապարակ»

Հունվար 24,2014 10:55

Չգտնելով որեւէ այլ, խելամիտ փաստարկ, որը Ռոբերտ Քոչարյանին հետ կպահի նախագահական կամ վարչապետական հավակնություններով մեծ քաղաքականություն վերադառնալու որոշումից, քաղաքական շատախոսները հրապարակ են նետում մարտի 1-ի ողբերգությունը եւ այն վերագրում, չգիտես ինչու, Քոչարյանին։

Գրում են, որ եթե տնտեսական հարցերում Քոչարյանը գիտի ինչ ասել, ապա հարցադրումներ ու պատասխաններ չունի քաղաքական բանավեճերի համար։ Քոչարյանը, սիրելիներս, այդ հարցի հստակ պատասխանը տվել է արդեն. 2008 թվականի մարտի 1-ին ամեն մեկը եղել է իր տեղում՝ սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած Սերժ Սարգսյանով։ Պարզապես պետք է ուշադիր լինել։ Իսկ եթե միտումնավոր են ոմանք մոռանում Քոչարյանի հայտարարությունները, դա արդեն լավ չէ։ Լավ չէ միտումնավոր մոռացկոտների համար։

Ոչ անհայտ Վիկտոր Դալլաքյանն ԱԺ-ում կուրծք էր ճղում, որ ինքը մարտի 1-ի մասին ամեն ինչ գիտի։ Հետաքրքիր կլիներ լսել նրան՝ մի քանի րոպե կտրելով իր այսօրվա բազմազբաղ աշխատանքից։ Առնվազն ՀԱԿ-ը, որ մինչեւ վերջերս իրեն մարտի 1-ի զոհերի իրավահաջորդ էր համարում, կարող է ԱԺ-ում պահանջել, որ Դալլաքյանը խոսի։ Իսկ գուցե չե՞ն ցանկանում փորփրել։ Բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է, այդպես չէ՞։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031