Երեկ երեկոյան Այգեպար գյուղում հակառակորդի գնդակից վիրավորված 16-ամյա Լիանա Անիկյանի առողջական վիճակը լավ է։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
16-ամյա աղջիկը այս պահին գտնվում է Բերդի հիվանդանոցում, գնդակը դիպել էր աղջկա ազդրին։ Վերջինս այդ պահին եղել է տանը։
Թշնամին կրակել էր Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերի՝ Ներքին Կարմիրաղբյուրի, Այգեպարի, Մովսեսի եւ Չինարիի վրա։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ