Ի տարբերություն 2008-ի մարտի մեկի հայաստանյան զոհերի, Կիեւի Եվրամայդանում ակտիվիստների սպանության հանգամանքները հնարավոր է եւ բացահայտվեն։ Ինչո՞ւ։ Որովհետեւ կա վճռորոշ տարբերություն 2008-ի մարտի մեկի Երեւանի եւ 2014-ի հունվարի 22-ի Կիեւի միջեւ։
Կիեւում բանակը հրաժարվել է ներքաղաքական դիմակայությանը որեւէ կերպ մասնակցելուց եւ որեւէ կողմի պաշտպանելուց։ Մինչդեռ 2011-ին Wikileaks-ի գաղտնազերծած փաստաթղթերից պարզ դարձավ, որ այն ժամանակ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող անձը 2008-ի նախագահական ընտրություններից հետո ԵԿՄ ներկայացուցիչներին բառացիորեն սպառնացել էր ՀՀ զինված ուժերը հանել ցուցարարների դեմ։ Մարտի մեկին, ըստ, Wikileaks-ի, Երեւանում հայտնվել էին զինված բանակայիններ։
Մինչդեռ Ուկրաինայում զինված ուժերի չմիջամտելու դիրքորոշումը իշխանություններին զրկել է վաղվա օրվա հանդեպ վստահությունից։ Իսկ երբ վերջնահաշվով անպատժելիության երաշխիք չի տրված, քանի՞ պետական ծառայող կգնա հանցագործության։
Իմիջիայլոց, երեկ կար նաեւ տեղեկատվություն, որ փորձ է արվել Վերխովնի Ռադայի պատգամավորների ստորագրություններ հավաքել երկրում արտակարգ դրություն հաստատելու օրենսդրական նախաձեռնության ներքո։ Սակայն… ստորագրությունները չեն հավաքվել, ինչը նշանակում է, որ Ռեգիոնների կուսակցությունում յուրաքանչյուրն սկսել է իր վաղվա օրվա համար երկյուղել։ Յանուկովիչն էլ գուցե զերծ չի մնացել նույն ծանր մտքերից, դրա համար էլ Բարոզոյի հետ հեռախոսազրույցում հայտարարել է եւ հավատացրել, որ արտակարգ դրություն մտցնելու մասին անգամ խոսք չկա։
Կարդացեք նաև
Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում