Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Բալասանյանի տան վրա հարձակում էլ տեղի չի ունեցել». Կարեն Բաբակեխյան. «Առաջին լրատվական»

Հունվար 24,2014 10:34

Ինքը` Կարեն Բաբակեխյանը,  համաձայն չէ, որ իրեն պաշտոնանկ են արել Գյումրիի դեպքերի արդյունքում: Ներկայացնում ենք «Առաջին լրատվական»-ի զրույցը Շիրակի մարզի նախկին ոստիկանապետի հետ:

Պարոն Բաբակեխյան, լուրեր են շրջանառվում, որ Ձեզ պաշտոնանկ են արել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան վրա հարձակման պատճառով: Դուք զգո՞ւմ եք Ձեր մեղավորությունը:

– Բացարձակապես, դա դրա հետ կապ չունի ընդհանրապես, և Սամվել Բալասանյանի տան վրա հարձակում էլ տեղի չի ունեցել: Անհեթեթություն է, տենց հասկացողություն չի եղել:

Սակայն փաստ է, որ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, բերման է ենթարկվել:

– Նման տեղեկություն ես չունեմ: Ես արձակուրդի մեջ եմ դեկտեմբերի 31-ից:

Տեղեկություն կա, որ Գյումրիում բարձիթողի վիճակ է եղել:

– Չի եղել նման բան:

Իսկ այդ դեպքում, ո՞րն է Ձեզ Շիրակի մարզի ոստիկանապետի պաշտոնից ազատելու պատճառը:

– Բոլոր դեպքերում` ո՛չ ցուցանիշները և ո՛չ էլ Սամվել Բալասանյանի կամ Վարդանիկի հետ կապված: Ես մի շարք անգամ ասել եմ, որ ոստիկանության պետն ինքն է որոշում և ոնց նպատակահարմար է գտնում` ով որտեղ աշխատի, փոփոխություններ է կատարում: Ես համակարգից ազատված չեմ, ես ընդամենը կադրերի ռեզերվում եմ հիմա:

Մարինե Խառատյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031