Մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում ընթացող Սերգեյ Կարյակինին հաղթելուց հետո Լեւոն Արոնյանին Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող շախմատի «Tata Steel Chess» գերմրցաշարում ընդհանուր հաղթանակ տոնելու համար գրեթե բան չի մնացել:
Հայաստանի Լավագույն շախմատիստի հաղթանակին, որը Հոլանդիայում չափից ավելի կայուն ու համոզիչ խաղ է ցուցադրում, այլեւս գրեթե ոչ-ոք չի կասկածում: Սակայն նրան շնորհավորելը դեռ վաղ է: Պետք է սպասել նաեւ վաղն Արոնյանի եւ կուբացի Լենյեր Դոմինգեսի հանդիպմանը, որը Անիշ Գիրիի, Ֆաբիանո Կարուանայի եւ Սերգեյ Կարյակինի հետ միասին 5,5-ական միավորով նախավերջին տուրից առաջ բաժանում է 2-5-րդ հորիզոնականները: Իսկ Լեւոն Արոնյանն ունի 7,0 միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ civilnet.am-ի