Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ-Քոչարյան հեռակա բանավեճին անդրադարձ չի եղել

Հունվար 23,2014 23:09

«Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ-իշխանություն, կամ երկրորդ նախագահ-քաղաքական իշխող ուժ փոխադարձ նամակագրությանը կամ հայտարարություններին գրասենյակներից որեւէ հայտարարություն չի եղել,որովհետեւ ես որպես կուսակցության  խոսնակ, թե վարչապետը, թե մեր կուսակցության ներկայացուցիչներն իրենց կարծիքներն արդեն արտահայտել են, իսկ այսօր էլ նախագահի խոսնակը ներկայացրեց պարոն նախագահի կարծիքը այդ հեռակա բանավեճի վերաբերյալ»,-ասաց հանրապետական կուսակցության գործադիր անդրանիկ նիստից անմիջապես հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերվում է դիրքերի հետ կապված հարցադրմանը, պարոն Շարմազանովն ասաց. «Այսօր պաշտպանության նախարարը կառավարության նիստին հանդես է եկել հայտարարությամբ, մենք որպես քաղաքական իշխանություն մեր կարծիքը հետեւյալն է. ԼՂ հիմնահարցը պետք է ունենա բացառապես խաղաղ կարգավորման, որեւէ զինված միջամտություն, որեւէ դիվերսիոն գործողություն բնականաբար անթույլատրելի է»:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ 152 000 հանրապետական կուսակցության ներկայացուցիչ կա, բոլոր համայնքներն ունեն սկզբնական կառույցներ, գրասենյակներ:

Անցյալ տարի, ըստ Է.Շարմազանովի, տեղի են ունեցել երեսուներկու համայնքներում ընտրություններ, որոնցից հաջողության են հասել քսանչորսում հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Այսօր ներկայացվել է գալիք ընտրությունների մասին հարցը. ինսունհինգ համայնքներում այս տարի կլինեն ընտրություններ, որոնցից ամենախոշորներն են Ջերմուկն ու Գորիսն են: Հանրապետականը կառաջադրի թեկնածուներ:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031