Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Քոչարյանին. «Ես վարչապետի հետ եմ»

Հունվար 23,2014 22:29

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը վարչապետ Տիգրան Սարգսյան- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան բանավեճի վերաբերյալ ուղերձ էր հենց Ռոբերտ Քոչարյանին:

Հիշեցնենք, որ այսօր ի պատասխան «Առավոտի» հարցին, թե ինչպես է ՀՀ նախագահը վերաբերում բանավեճին, նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանը պատասխանել էր՝ կառավարությունը ՀՀ երկրորդ նախագահին պատասխանել է պատշաճ, հավասարակշռված ու հարգանքով:

«Սերժ Սարգսյանը վարչապետի ու կառավարության բոլոր անդամների պաշտպանի դերում է հանդես եկել:  Հայտնելով,  թե կողմ է հանգիստ, հավասարակշռված ու ոչ էմոցիոնալ քննարկմանը, խոսում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի քննարկումը երեւի թե էմոցիոնալ ֆոնի շրջանակում չի տեսել: Որովհետեւ երկրորդ նախագահը արտահայտություններ էր արել, որոնք հաստատ ոչ էմոցիոնալ եւ ոչ հավասարակշռված լինելու  շրջանակում չէր: Միաժամանակ խոսելով՝ անարդյունավետ է համարում անցյալից կառչած ու անցյալում մնացած երևույթների մասին ինքնանպատակ բանավեճը, Սերժ Սարգսյանը մոռանում է, որ տնտեսական խնդիրների վերաբերյալ բանավեճ էր, որը նաեւ ներկա ժամանակաշրջանի հետ կապ ունի եւ չի կարող ինքնանպատակ լինել: Մեկը մյուսի հիմքն է , շարունակությունը: Իրար հետ շաղկապված հարցեր են ու չեն կարող մեկը մյուսից տարանջատված լինել:

Նախագահի դիրքորոշումը ուղերձ էր Ռոբերտ Քոչարյանին, որ ինքը  վարչապետի ու կառավարության հետ է»,- Aravot.am-ին ասաց պարոն Մարտիրոսյանը:

«Կառավարությունը վերջին ժամանակներում իսկապես շատ ավելի բաց ու ակտիվ է դարձել այս հարցում, և վստահություն կա, որ այդպես էլ կշարունակի, քանի որ դա է ճիշտ ճանապարհը»,- ՀՀ նախագահի այս տեսակետը պարոն Մարտիրոսյանը  երեւակայության շրջանակից է համարում. « Հայաստանի երեք հարյուր միլիոն դոլարի պարտքը, գազի գների թանկացման հարցը կառավարության ամենաթափանցիկ աշխատելու գրավականն էր»:

Սերժ Սարգսյանի՝ Կառավարությանը պաշտպանող դիրքորոշումը պարոն Մարտիրոսյանը չի կապում Ռոբերտ Քոչարյան- Սերժ Սարգսյան հարաբերությունների հնարավոր լարվածության հետ. «Չեմ կարծում, որ լարվածություն կարող է լինել, եթե լինի էլ լուծվելիք խնդիր է: Չեմ կարծում, որ նրանք միմյանց դեմ կարող  են պայքարել, նրանց տակ գտնվող բուրգերը պետք է պայքարեն միմյանց դեմ, որովհետեւ ռեսուրսների որոշակի բաշխման խնդիր գոյություն ունի, բայց նրանք ցանկացած պարագայում կարող են նստել մի սեղանի շուրջ ու լուծումներ գտնել, չեն կարող հակամարտել իրար հետ»:

Մեր հարցին, թե վարչապետ-Ռոբերտ Քոչարյան հակամարտությո՞ւնն էլ է արհեստական, ասաց. «Նմանատիպ նամակագրությունները միայն ժամանակի որոշակի կորուստ են քաղաքացիների համար եւ իրական խնդիրներից նրանց ուշադրությունը շեղելու նպատակ ունեն: Այս երկուսի նամակագրությունը ոչինչ չտվեց… Եթե Ռոբերտ Քոչարյանը իսկապես պայքարի Սերժ Սարգսյանի կամ իշխանության դեմ՝ հաշվի առնելով նրա կադրային եւ ֆինանսական ռեսուրսները, այդ պայքարը բոլորվին այլ հարթությունում եւ այլ կերպ կլիներ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հետաքրքիր է, ինչո՞վ է բացատրվում այս երեքի գենետիկական կոդի այսքան նմանությունը։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031