Քիչ առաջ Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ավարտվեց շախմատի «Tatat Steel Chess» գերմրցաշարի իններորդ տուրը, որում Լեւոն Արոնյանը սպիտակներով պարտության մատնեց գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին ու ավելի ամրապնդեց միանձնյա առաջատարի դիրքը:
Ռուսաստանցին, որ նախորդ տուրից հետո կես միավոր էր զիջում Արոնյանին, համառ դիմադրություն էր ցույց տալիս, սակայն 61-րդ քայլում պաշտպանության միջոցները սպառվեցին եւ նա ընդունեց պարտությունը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Sportarmenia.com-ի