«Ժառանգություն» կուսակցության անդամ Արման Մուշեղյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, թե ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքն ապահովված չէ հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակով:
Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության շենքն ապահովված է թե հաշմանդամների համար նախատեսված թեքահարթակով և թե մարդատար ու բեռնատար վերելակներով (փաստը` լուսանկարներում): Ավելին, վարչության աշխատակիցները հաճախ իջնում են ներքև և նրանց փաստաթղթերը ձևակերպում հենց բակում` հաշմանդամներին ազատելով վեր բարձրանալու հոգսից:
Կարծում ենք, մեկնաբանություններն ավելորդ են:
ՀՀ ոստիկանություն