Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գործիք, որպեսզի ՄՄ անդամ երկրները խնդրեն ՌԴ-ին բացառություններ անել»

Հունվար 23,2014 20:35

Արթուր Սաքունցը՝ ՌԴ-ում ներգաղթյալների կարգը փոխվել մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Aravot.am»-ի խնդրանքով անդրադարձավ 2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում մնալու կարգի փոփոխությանը, համաձայն որի՝ Ռուսաստան առանց վիզա մուտքի իրավունք ունեցող երկրների, այդ թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում:

«Ռուսաստանի Դաշնությունն այս գործիքը ստեղծելով, ստիպելու, հարկադրելու է, որպեսզի Մաքսային Միության անդամ երկրները, որոնք արտագնա աշխատուժի հետ կապված հարց ունեն՝ խնդրեն, որ այդ երկրների համար բացառություններ արվեն: Այսինքն, բացառությունների միջոցով օրենքը դառնալու է զսպման կամ ազդեցության, ինչպես նաեւ՝ ճնշման միջոց նաեւ այն երկրների նկատմամբ, որոնք չեն անդամակցում ՄՄ-ին, որպեսզի նրանք էլ անդամակցեն: Միանշանակ է, որ արգելակող նորմերի ընդունումը Մաքսային միության ձեւավորման համատեքստում՝ ճնշման միջոց է հանդիսանում այն երկրների նկատմամբ, որոնց Ռուսաստանը համարում է Մաքսային միության պոտենցիալ անդամներ»:

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի տեսակետը ավելի մանրամասն կարդացեք վաղվա «Առավոտ»-ում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031