Այսօր Դնեպրոպետրովսկի Նոր կամրջում մոտ 400 հոգի շղթա է կազմել ի հիշատակ Կիևում սպանված Սերգեյ Նիգոյանի: Հայտնում է «Քոմենթս» լրատվականը:
Ի սկզբանե միջոցառումը պետք է տեղի ունենար հունվարի 22-ին՝ Ուկրաինայի Միասնության օրվա կապակցությամբ, սակայն Կիևում տեղի ունեցած դեպքերը փոխեցին միջոցառման կազմակերպչի ծրագրերը:
Զոհված ցուցարարների հիշատակը միջոցառման մասնակիցները հարգել են մեկ րոպե լռությամբ, որոշվել էր, որ ոչ մի երգ չեն երգելու: Ուկրաինայի դրոշի վրա սև ժապավեններ էին կապել: Որոշ կանայք իրենց հետ բերել էին Նիգոյանի նկարները: Շղթայի կողքով անցնող մեքենաները ազդանշան էին տալիս ի աջակցություն հավաքվածների:
«Առանց արցունքների չեմ կարողանում նայել Կիևի բախումներին: Եկել եմ աջակցությունս հայտնելու ցուցարարներին, չեմ կարող տանը նստել», – ասել է ակցիային մասնակցած 72-ամյա մի կին:
Կարդացեք նաև
Մեկ այլ մասնակից, ասել է, որ ամեն տարի Միասնության օրը գալիս է մասնակցելու շղթայի միջոցառմանը, սակայն այս տարի, իհարկե, չկա տոնական զգացումներն ու տրամադրություն:
Հունվարի 22-ին Կիևում երեք ցուցարար է մահացել, որոնցից մեկը՝ հայազգի Սերգեյ Նիգոյանը Դնեպրոպետրովսկի բնակիչ էր: 21-ամյա տղան սպանվել էր գլխին և պարանոցին հասցված հրազենային վնասվածքից:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ