ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` երեկ անցկացրած կոլեգիայի նիստից Aravot.am-ին նոր ու հետաքրքիր մանրամասներ են պատմում մասնակիցները: Նրանց ներկայացմամբ, Վլադիմիր Գասպարյանը ընդհանուր թեմայից առանձնացրել է Գյումրիում տիրող իրավիճակը, մասնավորապես Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ Վարդան Ղուկասյանի որդու ու նրա ընկերների կողմից սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցնելը: Այս կապակցությամբ ոստիկանապետը շշպռել է ինչպես Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանին, այնպես էլ Գյումրու երկու ոստիկանապետերին` «Մուշ» բաժնի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանին ու «Կումայրի» բաժնի ոստիկանապետ Գևորգ Թադևոսյանին:
«Ում տղեն ուզում է լինի, ձեզ չե՞մ ասել, եթե նստացնելու է` պիտի նստացնեք, եթե կարգի հրավիրվելու է, կարգի հրավիրեք, էս ի՞նչ եք անում, դուխ չունե՞ք»,- գյումրեցիների մոտ իրեն խայտառակ անելու համար զայրացել է ոստիկանապետ Գասպարյանը: Հիշեցնենք, որ անցած տարվա ապրիլ ամսին Գյումրու Շիրակացի փողոցում հնչած կրակոցներից ու մարդասպանությունից հետո, նա գյումրեցիներին խոստացել էր իր բառերով ասած վերջ դնել «կլանների կլոնավորմանը»:
Այս ամենից հետո Կարեն Բաբակեխյանը բավական շռայլ խոստումներ է տվել Վլադիմիր Գասպարյանին` վստահեցնելով, որ ինչպես հարկն է, այնպես էլ կվարվեն, բոլորին չափի կհրավիրեն: Սակայն այս նիստին հաջորդեց Կարեն Բաբակեխյանի պաշտոնազրկումը, ով երկար տարիներ համակարգի մեջ էր, համարվում էր Աշոտ Գիզիրյանի կադրերից, ժամանակին հանցագործների մոտ ահուսարսափ էր տարածում: Սակայն Շիրակի մարզում գերադասեց թեթև ռեժիմով աշխատել, աչք փակել շատ ու շատ հանցագործությունների: Ավելին, նա Շիրակի մարզը ղեկավարելու ընթացքում ՀՀ ոստիկանության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ համատեղ դարձավ ֆինանսական բուրգի գործով կասկածյալներից մեկը: Հիշեցնենք, որ բարձրաստիճան ոստիկանները, մասնավորապես Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, մեղադրվում են ՀՀ բազմաթիվ քաղաքացիներից մոտ 2,2 միլիոն դոլար շորթելու մեջ:
Ինչևէ, հետաքրքիր է նաև Վլադիմիր Գասպարյանի նոր նշանակումը Շիրակի մարզում, ինչպես քիչ առաջ հայտնի դարձավ, Շիրակի մարզի ոստիկանապետի պաշտոնը հանձնեցին Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Վարդան Նադարյանին: Նա, երկու տարի առաջ զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի ոստիկանապետի պաշտոնը, մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց Գեղարքունիքի փոխմարզպետի որդուն`Սևակ Ստեփանյանին մեքենան սխալ կայանելու համար չափի հրավիրելով ու վիճաբանության արդյունքում նրան ծեծելով:
Կարդացեք նաև
Փաստորեն Վլադիմիր Գասպարյանը Շիրակի մարզում պաշտոնի է նշանակում այնպիսի անձի, ով եթե անգամ չկարողանա լիարժեք պատժել ոսկե երիտասարդներին` վերևներից հրահանգ չունենալու պատճառով, ապա գոնե հարկ եղած դեպքում կսանձահարի, մի լավ կծեծի նրանց, իհարկե, եթե կարողանա դիմանալ անընդմեջ կրիմինալ սկանդալների մեջ հայտնվող Գյումրիում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ծո, ըդոնք դաժե կռնացին վարդանիկենց ապօրինի գազալցակայանը քանդեին, ուր մնաց վարդանիկի տղուն բռնեն։ Էդքան ․․․․ չունին․․․
… այս անձ կոչվածը՝ ՇՄ-ում, մնացել էր՝ որ ինչ աներ … Կամ, ով էր խնդրել՝ Վ. Գ-ին, որ՝ են մեկին հաներ, սրան՝ նշանակեր … Երբ կարելի էր՝ ժամանակին, առանց տեղաշարժի՝ ի շահ հասարակությանը և ՀՀ օրենքը պաշտպանող՝ ՇՄ-ի վարչության պետ, Արժանավոր՝ ՀՀ քաղաքացի նշանակեր, միայն ոչ նախնիների նման՝ անօրեն իշխանությանը, անձնական շահը գերադասող, ՀՀ օրենքը անտեսող և շրջանցող՝ ինչ որ նշանակեր, հետո էլ՝ ձևի համար, մի տեղից՝ ազատեր, մեկ ուրիշ տեղ էլ՝ ձեռքը նշանակեր … հեռ. 093/90-77-93 …