Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. Ցույցերը Լվովում. Մարզպետը հրաժարական է տվել

Հունվար 23,2014 18:55

Լվովի հարյուրավոր բնակիչներ այսօր հավաքվել էին մարզպետարանի մոտ՝ հանդիպում պահանջելով մարզպետ Օլեգ Սալոյի հետ: Հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

Ինչպես հայտնել է լրատվականի թղթակիցը, սկզբում հավաքվածները ցույց էին անում, այնուհետև որոշ մասնակիցներ կոչ են արել ներխուժել շենք, հանդիպել Սալոյի հետ և իմանալ նրա վերաբերմունքը Կիևում տեղի ունեցող դեպքերի մասին: Թեպետ ոստիկանները փորձում էին հանդարտեցնել կրքերը, սակայն ցուցարարներին հաջողվել է գրավել շենքը:

Լվովի քաղաքային խորհրդի «Սվոբոդա» կուսակցության պատգամավոր Լյուբոմիր Մելնիչուկը լրագրողներին ցույց է տվել մարզպետի ստորագրած հրաժարականի դիմումը: Ըստ նրա, ցուցարարները նրան ստիպել են անել դա:

«Մարդիկ նրան թուղթ ու գրիչ են տվել, ու նա գրել է դիմումը», – ասել է Մելնիչուկը:

Արդեն մի քանի օր է, ինչ Լվովում ակտիվիստները փակել են ներքին գործերի նախարարության զորքերի մի մասի ճանապարհը, որպեսզի թույլ չտան նրանց Կիև գնալ: Նախօրեին քաղաքապետ Անդրեյ Սադովոյը հայտնել է, որ Լվովում չեն գործի հունվարի 16-ին ընդունված օրենքները:

«Ուզում եմ ասել, որ ամեն ինչ կանեմ, որ քաղաքում պահպանվի կարգ ու կանոնը: Հավատացնում եմ, որ օրենքները, որոնք ընդունվել են սահմանադրության խախտմամբ և առողջ մտքի բացակայությամբ, Լվովում ոչ ոք չի կատարի», – ասել է Սադովոյը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031