Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության դիրքորոշումը սոցիալ-քաղաքական դաշտում

Հունվար 23,2014 18:52

Քանի որ շարունակաբար մեկնաբանվում, քննարկվում ու շահարկվում է սոցիալ-քաղաքական դաշտում մեր դիրքորոշման, քաղաքականացվել-չքաղաքականացվելու հարցերը, հարկ ենք համարում տալ սույն պարզաբանումը.

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը իր առջև խնդիր է դրել պայքարել գործող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի, դեմ, քանի որ այն բնորոշող բազմաթիվ նորմեր հակասոցիալական են, հակասահմանադրական են, սահմանափակում և խախտում են քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները:

Քանի որ օրենքը շոշափում է սոցիալական քաղաքականության կարևորագույն հարց, մեր առջև դրված է նպատակ՝ լուծելու սոցիալ-քաղաքական կարևորագույն խնդիր՝ ի շահ ՀՀ քաղաքացու: Այս իմաստով մենք, ուզենք, թե չուզենք, գտնվում ենք որոշակի քաղաքական հարթության մեջ: Բայց մենք չենք կարող քաղաքական հավակնություններ և նկրտումներ ունենալ այն պարզ պատճառով, որ մենք որևէ կերպ չենք ձգտում քաղաքական իշխանության: Մենք ունենք խնդիր՝ լուծելու նշված սոցիալ-քաղաքական հարցը ի շահ մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, ստիպելով ցանկացած՝ թե ներկա, թե ապագա, իշխանությանը պատասխանատու զգալ իրեն քաղաքացիների առաջ և իր գործողություններում առաջնորդվել բացառապես քաղաքացիների շահերով: Հենց այս դիրքորոշումն է եղել ի սկզբանե առանցքային, եւ շարունակում է մնալ այդպիսին, որի շուրջ համախմբվել են տարբեր ուժեր եւ կառույցներ: Եւ այս կոնտեքստում է, որ տեղի ունի համագործակցություն ցանկացած անհատի, ուժի, խմբակցության, քաղաքացիական նախաձեռնության հետ, քանի դեռ իրենք կիսում են մեր մտահոգությունները՝ տվյալ օրենքի նկատմամբ, ու համարում են իրենց նախ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ, ապա՝ ունեն օրենքով չարգելված որեւէ այլ պատկանելություն:

Հուսով ենք, որ պարզաբանումը հստակ է, ուստի և վերջ կտրվի մեր դիրքորոշման շուրջ անհարկի մեկնաբանություններին:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031