Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծվել է հանձնաժողով

Հունվար 23,2014 18:21

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ` բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծել  է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի անդամների հետ առաջին հանդիպման ժամանակ Դերենիկ Դումանյանը ընդգծեց հանրության հետ համատեղ աշխատելու կարևորությունը, շնորհակալություն հայտնեց հանձնաժողովում ընդգրկվելու առաջարկը ընդունելու համար:

Նախարարը համառոտ ներկայացրեց այն միջոցառումները, որոնք միտված են բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկմանը և հույս հայտնեց, որ այդ ուղղությամբ համատեղ ջանքերով արված յուրաքանչյուր քայլ կպսակվի հաջողությամբ:

Նորաստեղծ հանձնաժողովի անդամները բարձր գնահատեցին գաղափարը, միևնույն ժամանակ նկատելով, որ համակարգում կան տարիներ շարունակ կուտակված հարցեր, որոնք կարելի է լուծել համատեղ աշխատանքի շնորհիվ: Նրանք բարձր գնահատեցին նախարարության` խնդիրները բարձրաձայնելու պատրաստակամությունը, հասարակական հնչեղություն ստացած հարցերին պատշաճ ուշադրությունը ու հետևողական աշխատանքը:

Քննարկման արդյունքում որոշվեց 15 օրյա ժամկետում  հաստատել հանձնաժողովի գործելակարգը:

 

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031