Լրահոս
Օրվա լրահոսը

«Չպետք է որոշ մարդիկ ծանոթով մի քանի բալ բարձր ստանան և խուսափեն ժամկետային զինծառայությունից»․ Աշոտ Բլեյան․ «Ա1+»

Հունվար 23,2014 18:18

«18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության արական սեռի բոլոր քաղաքացիները, ովքեր առողջության հետ կապված խնդիր չունեն, իրենց սահմանադրական անօտարելի պարտքը պետք է կատարեն՝ պետք է գնան ծառայեն»,- այսօր «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծին Կառավարության հավանության արժանացնելու փաստին «Ա1+»-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը։

Պարոն Բլեյանը միանշանակ կողմ է այս օրինագծին և դրական վերաբերմունք ունի դրա նկատմամբ։ Ըստ նրա՝ տարկետումը խտրականություն, կոռուպցիա և բանակից խուսափելու միջոց է։ «Քանի որ այժմ զինծառայությունը պարտադիր է, և բանակն ամբողջությամբ պայմանագրայինի չի վերածվել կամ ժամկետային զինծառայությունը 1 տարի չեն դարձրել, ուրեմն պետք է հավասար լինի յուրաքանչյուրի համար, և չպետք է որոշ մարդիկ ծանոթով մի քանի բալ բարձր ստանան և խուսափեն ժամկետային զինծառայությունից»։

 

Մանրամասն կարդացեք՝ «Ա1+»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031