Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյանը ռուսական ձեռագիր է տեսնում․ «Մեդիալաբ»

Հունվար 23,2014 18:12

Կիեւում վերջին օրերին ծավալվող մեծածավալ բախումներին եւ զարգացումներին անդրադառնալով, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Հայաստանում Մաքսային միության դեմ հզոր պայքար չծավալելու մի քանի պատճառ է տեսնում:

Ի հակառակ, Կիեւում ծավալվող բուռն իրադարձություններին եւ պայքարին, անցյալ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը միանալու անսպասելի հայտարարությունը բազմամարդ բողոքի ակցիաների առիթ չդարձավ:

Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցելության օրը թեեւ առնվազն 100 հոգի ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկվեցին, իսկ մայրաքաղաք Երեւանում ընդդեմ Մաքսային միության ծավալված բողոքի հանրահավաքը հարյուրավոր ուժայինների շնորհիվ շրջափակման մեջ հայտնվեց, այնուամենայնիվ հետագա զարգացումներ այդպես էլ չեղան:

Հրանուշ Խառատյանը «Մեդիալաբի» հետ զրույցում զուգահեռներ տանելով Կիեւում ընթացող զարգացումների եւ Հայաստանի միջեւ, նշում է, որ Կիեւում բողոքի ալիքի հզորությունը նախ եւ առաջ պայմանավորված է նրանով, որ   Ուկրաինայի կառավարությունը մինչ Մաքսային միությանը միանալու որոշումը բավականին ինտենսիվ աշխատանք էր տանում Ռուսաստանից ազատվելու ուղղությամբ եւ ուներ հստակ դիրքորոշում:

«Այսինքն՝ դա միայն բնակչության ցանկությունը չէր, նաև իշխանության քայլերն էին դրան տանում: Եվ Ուկրաինայում շատ ավելի ամրացված էր այդ զգացողությունը, քան Հայաստանում»,- «Մեդիալաբին» ասում է Հրանուշ Խառատյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի բնակչության վրա վերջին շրջանում շատ ազդեց անհեթեթ գենդերային խնդիրը, և եվրոպական խնդիրը համարյա վերաճեց «մաքսիմալիստական անիմաստ գենդերիզմային խնդրի»:

Դրա պատճառով, ըստ Խառատյանի, Հայաստանի բնակչության համար Եվրոպան սկսվեց ընկալվել որպես սեռական մոլագարության մի տարածք, և դրանով մեր հասարակության մեջ ինչ-որ զգացմունքներ զգալիորեն փոխվեցին:

«Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության գաղափարը շատ ինտենսիվ նաև ներդրված է հայկական սոցիալ-հոգեբանական դաշտում առհասարակ: Կարծում եմ, որ մեծ դեր խաղաց և շարունակում է խաղալ Ռուսաստանում շատ ինտենսիվորեն աճող հայկական գործոնը, այսինքն՝ հայկական պատանդության գաղափարը: Նաև հայ բնակչության ընդհանուր արժանապատվության անկում կա, որը Հայաստանում շատ-շատ նվազեցրել է դիմադրողականության երևույթը»,- ասաց Հրանուշ Խառատյանը:

Այս օրերին որոշ փորձագետներ համեմատում են Եվրամայդանում տեղի ունեցող դեպքերը Հայաստանում 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերի հետ:

Հրանուշ Խառատյանը ռուսական ձեռագիր է տեսնում այս երկու դեպքերում:

 

Մանրամասն՝ կարդացեք «Մեդիալաբ»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031