Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր նոր նստավայրում մի շարք ԶԼՄ-ների ղեկավարների ընդունելության ժամանակ դժգոհել է Մինսկի «Դինամոյի» խաղամակարդակից: Երկրի նախագահը հայտարարել է, թե իր աշխատավարձը համարժեք է $ 3,4 հազարին, ինչը մոտ երեք անգամ ցածր է «Դինամոյի» հոկեյիստների աշխատավարձից:
Լուկաշենկոն այդ մասին տեղեկացել է Ծննդյան տոների ավարտից հետո հոկեյիստների հետ համատեղ ընթրիքի ժամանակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` president.gov.by-ի