Հայաստանի հրաձգության հավաքական թիմի մարզիկներ Զավեն Իգիթյանն (ատրճանակ) ու Հրաչ Բաբայանն (հրացան, լուսանկարում), ինչպես նաև Գերմանիայում բնակվող Քրիստիան Լաուերը (հրացան) հունվարի 22-25-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կմասնակցեն միջազգային մրցաշարի: Նրանք մրցաշարին կմասնակցեն Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հանդիսականների նստարանից մեր մարզիկների մրցելույթներին կհետևի հավաքականի լավագույն մարզուհիներից Իրինա Լաուերը (Աղաջանյան):