Լրահոս
Օրվա լրահոսը

«Freedom House»-ի համաձայն, 2013 թվականին ազատությունն աշխարհում անկում է ապրել. «Ամերիկայի Ձայն»

Հունվար 23,2014 17:42

«Freedom House». «Այժմ ապրում ենք այնպիսի ժամանակում, երբ ավտորիտար առաջնորդները դառնում են է՛լ ավելի ինքնավստահ և լկտի, քան նրանք եղել են անցյալում»

Իրավապաշտպան «Freedom House» կազմակերպության համաձայն, անցյալ տարվա ընթացքում ազատությունն աշխարհում նվազել է, և աշխարհի բնակչության կեսից ավելի ապրում է այնպիսի վայրերում, որոնք մասամբ են ազատ կամ ընդհանրապես ազատ չեն:

Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնից իր գործունեությունն իրականացնող կազմակերպությունը հինգշաբթի հրապարակած իր զեկույցում գնահատել է ազատության հետ կապված իրավիճակը 195 երկրում և 14 «տարածքներում»՝ հիմք ընդունելով քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները:

Սիրիայում շարունակվող բռնությունների ու բախումների և Սաուդյան Արաբիայում տեղ գտած ճնշումների պատճառով այս պետությունները ներառվել են աշխարհի ոչ ազատ երկրների ցանկում:

Մերձավոր Արևելքում ընդհանուր առմամբ բնակչության 83 տոկոսն ապրում է «ոչ ազատ» պետություններում:

Զեկույցի հեղինակ Արչ Փադինգթընի համաձայն, ազատությունները սահմանափակելու համար կառավարությունները, բացի բռնություններից, օգտագործում են նաև այլ միջոցներ:

«Քաղաքական էլիտաները միշտ չէ, որ բռնությունների են դիմում: Նրանց պետք չէ մարդկանց կանգնեցնել պատին, սակայն նրանք, այնուամենայնիվ, կարողանում են վերահսկել քաղաքականությունը և սահմանափակել քաղաքական ընդդիմությունը», – նշել է զեկույցի հեղինակը:

Եվրասիայի տարածաշրջանը նույնպես գնահատվել է որպես տարածաշրջան, որտեղ խարխլվում է ազատության հետ կապված վիճակը: Այս տարածաշրջանում բնակչության երեք չորրորդն է ապրում «ոչ ազատ» գնահատված պետություններում:

Արմեն Հովհաննիսյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031