Պարզվում է, նախօրեին Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակի հետ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տուն է գնացել Սպարտակի ամենամտերիմ ընկերներից` Բադալի Արմանը:
Aravot.am-ի տեղեկություններով, Սամվել Բալասանյանի տան տեսախցիկներով արձանագրված ու համացանցում տարածված տեսագրությունը ֆիքսել է, որ Սպարտակի մեքենայի հետեւից գնացող սպիտակ մեքենան հենց Բադալի Արմանինն է: Նա զբաղվում էր Սպարտակի ասֆալտապատման գործարանով` փաստացի ղեկավարելով այդ գործարանը:
Ինչպես հայտնի է, ասֆալտապատման գործով կան ձերբակալվածներ` Գյումրու քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից` Հովհաննես Գրքիկյանը, որը Վարդան Ղուկասյանի մտերիմ ընկերն է : Նա Վարդան Ղուկասյանի օրոք զբաղեցնում էր քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետի պաշտոնը:
Ամենայն հավանականությամբ, Սամվել Բալասանյանի տուն գնալով եւ սպառնալիքներ հնչեցնելով` Բադալի Արմանը այդ կերպ իր վրեժն է լուծել Բալասանյանից` գյումրեցի ընկերներին հատուկ քննչական ծառայություն հանձնելու համար:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ