Արդեն տեղեկացրել ենք, որ Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերում հանդես է գալու հայաստանցի երեք դահուկավազորդ եւ մեկ լեռնադահուկորդ:
ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը տեղեկացնում է, որ մեր մարզիկները պայքարելու են չորս դիսցիպլիններում:
Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը (Աշոցք) հանդես է գալու սկիաթլոնում (15 կմ դասական ոճ+15 կմ չմշկաոճ), 15 կմ դասական ոճում, արագավազքում եւ 50 կմ ազատ ոճում: Սերգեյին է վստահվել նաեւ օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշը տանելու պատիվը:
Նույնպես աշոցքցի Արթուր Եղոյանը կմասնակցի սկիաթլոնին, արագավազքին եւ 15 կմ դասական ոճին:
Կարդացեք նաև
Կատյա Գալստյանը, որ ներկայացնում է Գյումրին, հանդես է գալու 10 կմ դասական ոճում:
Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը, որ բնակվում եւ մարզվում է ԱՄՆ-ում, մասնակցելու է հատուկ եւ հսկա ոլորավայրէջքի մրցումներին:
Հայաստանի մարզիկները մրցավայր մեկնելու են հունվարի 30-ին: Նրանք այնտեղ կանցնեն կլիմայափոխությունը, կմարզվեն եւ կծանոթանան օլիմպիական մրցուղիներին:
ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը տեղեկացնում նաեւ, որ մեր մարզիկները օլիմպիական մրցումներում կրելու են ռուսական «Forward» ընկերության արտադրած մարզահագուստը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` sochi.ru–ի