Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախախորհրդարանը» ներկայացրեց ապագա պետության մակրո ընկալումը

Հունվար 23,2014 17:18

«Մեզ բաժին ընկած մեր այսօրվա պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, անկախություն է ձեռք բերել Խորհրդային Միության փլուզման հետեւանքով: Եվ գաղտնիք չէ, որ 1988 թվականին սկսված ազգային ազատագրական պայքարն, ընդհանուր առմամբ, սահմանափակվել է Արցախի ազատագրման հարցը լուծելու շրջանակներում, եւ կարելի է ասել, այդ հարցը մեր ժողովուրդը լուծել է: Այդ հարցի իրավական ամրագրումը մոտ ապագայի խնդիր է, երբ Հայաստանում հայ ժողովրդի կամքը կվերահաստատվի, կարճ ժամանակում հարցի հայանպաստ լուծումը միանգամայն հնարավոր եւ իրագործելի խնդիր է մեր համար լինելու: Սակայն, մենք ազգովի գիտակցաբար չենք պայքարել իրատես, անկախ, ինքնիշխան պետություն ստեղծելու համար՝ ինչի հետեւանքով մենք հայտնվել ենք ներգաղութային կախյալության վիճակի մեջ»,- այսօր՝ հունվարի 23-ին, հանրային քննարկում-ներկայացման ընթացքում հայտարարեց «Նախախորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը:

Հանրային քննարկման թեման էր «Նոր որակի պետության ձեւավորման եւ զարգացման ռազմական հայեցակարգի նախագծի Իրավական եւ դատաիրավական ոլորտը»:

Վարուժան Ավետիսյանը հայտարարեց, որ մենք կարիք ունենք ունենալ ազգային շահերով առաջնորդվող պետություն, որպեսզի լուծվեն անհրաժեշտ գոյութենական խնդիրները եւ հետագայում մեր ռազմական շահերն իրացվեն, իսկ «Նախախորհրդարանի» կողմից ներկայացվող նախագծի նպատակն է ձեւավորել հենց այդպիսի պետություն.

«Դա ինքնիշխան, հզոր, մրցունակ հայ մարդու եւ Հայաստանի քաղաքացու, ինչպես նաեւ ամբողջ հայ ազգի՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում բնակվող, ազատ եւ ստեղծագործ գոյությունը եւ գործունեությունը ապահովելու ունակ պետություն պետք է լինի»:

Պարոն Ավետիսյանի խոսքերով՝ ոչ միայն ապազգային ստրկամիտ վերնախավ ունենալու, այսպիսի պետական կառավարման համակարգ ունենալու, այլեւ դրանից առաջ եւ նախապես պետություն կառուցելու ծրագիր չունենալու պատճառով ենք հայտնվել այս վիճակում:

Իսկ «Նախախորհրդարանի» կողմից մշակված ծրագիրը նա անվանեց ապագա պետության եւ ապագա գործողությունների մակրո ընկալումը:

Ըստ այդ ծրագրի՝ Գերագույն դատարանը բաղկացած է լինելու սահմանադրական,  քաղաքացիական-արբիտրաժային, քրեական եւ վարչական պալատներից: Իսկ Գերագույն դատարանի անդամներին ընտրելու է խորհրդարանը: Ծրագիրը նաեւ նախատեսում է գույքագրել եւ ըստ իրավական ուժի դասակարգել օրենքից ցածր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերը, կազմել դրանցով կարգավորվող հարաբերությունները օրենքով կարգավորելու պլան-ժամանակացույց եւ ըստ այդմ մշակել ու ընդունել համապատասխան օրենքներ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031