168.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանն ասաց, թե թուրք ազգայնականը միջոցառումներից մեկի ժամանակ խնդրել է վարչապետ Տիգրան Սարգսյանին նկարվել իր հետ: «Վարչապետը օրվա մեջ մասնակցում է տարբեր միջոցառումների և տարբեր միջոցառումների ժամանակ, ինչու չէ՝ նաև փողոցում, լինում են մարդիկ, այդ թվում՝ զբոսաշրջիկներ, ովքեր մոտենում են և խնդրում են լուսանկարվել վարչապետի հետ: Հասան Օքթայի հետ որպես այդպիսին հանդիպում չի եղել, պարզապես ինչ-որ միջոցառման ժամանակ նա մոտեցել ու խնդրել է նկարվել Տ. Սարգսյանի հետ. այդքան բան: Փորձել շահարկել, ինչ-որ մարդկանց հիվանդ երևակայությամբ քննադատել, արդեն անիմաստ է»,- նշեց վարչապետի խոսնակը:
ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Լուսանկարը՝ yerkir.am-ի
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև