Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ Գյումրու նախկին քաղաքապետի` Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակին տարել են ոստիկանություն` հարցաքննության:
Նրան Ոստիկանություն են տարել հոր իրավաբանորեն չգրանցված գրասենյակից:
ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից մեր այս տեղեկությունը հաստատեցին: «Բացատրություն է տալիս»,- ասաց Արմեն Մալխասյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Վարդան Ղուկասյանի որդին ընկերների հետ գնացել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տուն` սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցնելով նրա հասցեին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ