Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով Զինապարտության մասին օրենքում կատարված փոփոխությանն, ըստ որի օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվող արական սեռի ՀՀ քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից, ուսումը շարունակելու համար, տարկետում տրամադրելու իրավունքից զրկվելու են, ասաց, որ եթե ընդունվեն ասենք` Մոսկվայի պետական համալսարան կամ Հարվարդ, ապա կառավարությունը կորոշի եւ կազատի. «Իսկ, եթե ասենք` ընդունվել է Տամբովի մարզի ինչ-որ գերատեսչական համալսարան, բնականաբար, անիմաստ կլինի այդ տարկետումը տալ»: Հրայր Թովմասյանի մեկնաբանությունները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ