Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դրոշմավորման ենթակա ապրանքները, որոնց վերաբերյալ այսօր ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, չեն թանկանա:
Պարոն Միրումյանին լրագրողները հիշեցրին գարեջրի եւ զովացուցիչ ըմպելիքների դրոշմավորումը, որից հետո այդ երկու ապրանքատեսակներն էլ թանկացան եւ, ըստ էության, սպառողի գրպանից վճարվեց դրոշմավորման գումարը, որի համար հարկային մարմիններին վճարել էր արտադրողը:
Նշենք, որ այսօր ՀՀ կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանը հավանություն տվեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն, որի համաձայն, կդրոշմավորվեն մի շարք փաթեթավորված ապրանքներ: Ըստ կառավարության պատասխանատուների, դրոշմավորման եղանակով կրճատվում է ստվերը:
Ինչ վերաբերում է գարեջրի եւ զովացուցիչ ըմպելիքների թանկացմանը, ապա պարոն Միրումյանն ասաց, որ այդ ապրանքները թանկացել են այլ պատճառներով:
Կարդացեք նաև
Վախթանգ Միրումյանի պատասխանը` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Էս Միրումյանին Ար հեռուստաընկերությունը մի անգամ շատ ճիշտ ձեւով ներկայացրեց…բայց դրանից ինչ փոխվեց որ: Ասում-խոսում ենք էլի…. չինովնիկ, լրագրող, ես, դու…