Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի գրասենյակի հայտարարությունը

Հունվար 23,2014 16:09

Տեղեկատվական ագրեսիայի շարունակական այս դրսեւորումները կոնկրետ նպատակ ունեն` բացարձակ ստերի տարածման միջոցով արատավորել Վարդան Ղուկասյանի անունը, վարկաբեկել նրա ընտանիքը: Երեկ երեկոյան համացանցում տարածված տեսաձայնագրություններում ակնհայտորեն երեւում է, որ Սպարտակ Ղուկասյանը որեւէ կապ ու առնչություն չունի Բալասանյանի տան մոտ երթեւեկող մեքենաների հետ: Տեսաձայնագրություններում հստակ երեւում է, որ նշված տարածքում չկա ոչ մի գործող անձ, առավել եւս՝ հարձակվողներ, սպառնացողներ, կրակողներ եւ հայհոյողներ:

Դեռ ավելին, ակնհայտ երեւում է, որ ինչ-որ մեքենաներ ընդամենը անցնում են նշված փողոցով: Ստացվում է, որ փողոցային սովորական ավտոերթեւեկությունը ոմանց վախն է առաջացրել: Բոլորին խորհուրդ ենք տալիս դիտել այդ տեսաձայնագրությունը եւ փորձել գտնել կադրերում Սպարտակ Ղուկասյանին ու նրա ընկերներին: Թե ով եւ ինչու է փորձում այս ամենը կապել Սպարտակ Ղուկասյանի անվան հետ, այժմ պարզ է դառնում: Մենք հայտարարում ենք, որ հետեւողականորեն բացահայտելու ենք եւ հրապարակայնորեն մերկացնելու ենք սուտ, կեղծ լուրեր շրջանառողներին եւ նրանց պատվիրատուներին: Բոլոր օրինական ճանապարհներով պաշտպանելու ենք մեզ նման ոտնձգություններից եւ ոտնձգողներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ИВА says:

    ОДНА ИЗ МАШИН ПРИНАДЛЕЖИТ СПАРТАКУ,А ДРУГАЯ АРМАНУ БАДАЛЯНУ!!!!СКОЛЬКО БУДЕШЬ ЛГАТЬ,ДЕВОЧКА????????//

  2. Դավիթ Պետրոսյան says:

    Իվա դու ծառ ես , թե մարդ ես, չգիտեմ ում ես ինչ հասկացնում, բայց մեքենաները չեն կարող փողոցով անցնել,? էդ ձայնագրությոններից ինչ հասկացաք, որ?փողոցով անցնելը պատժելի է,եթե անգամ Սպարտակն է անցնում, ? Հեսա սաղ փողոցները բալասանյանը փակելու է, որ մարդիկ չանցնեն դառնան, ով մատը քիթը տանի ,պտի ասի կրակում են, ով տրուսիկը իջեցնի պտի ասի `բռնաբարում են

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031