Ոչ մի ակնկալիք կառավարությունից, բայց կրկին կառավարության շենքի մոտ են Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները։ Նրանք առ այսօր չեն համակերպվում հատկացված փոխհատուցման գումարի չափի հետ։
«Չկարողացա ընտանիքիս կեսի համար բնակարան առնել։ Ես պահանջում եմ մնացած տարբերությունը, որ կերել են թաքուն՝ հետ տան, կամ տեղում ինձ բնակարան տան»,- ասաց նախկին բնակիչ Ժենյա Պողոսյանը։
Իսկ Գոհար Ասատրյանն էլ ավելացնում է, որ միայն ընտրություններից առաջ են ասում, որ իրենց հարցերը կլուծվեն, իսկ հետո հրաժարվում են. «Ասում են՝ փող չկա, բա չկա՝ մեր փողերը չուտեիք։ Զախարյանն է կերել, Քոչարյանն է կերել, կանչեք- ասեք, թող մեր փողերը տան, դատարկեն իրանց գրպաններից, տան»։
Իսկ Կենտրոնի նախկին բնակչուհի Քնարիկ Առաքելյանն էլ հիշեցնում է, որ ընդամենը 25 ընտանիք է մնացել առանց տանիքի, եւ եթե ամեն մեկին մի 25-30 հազար դոլար տան, իրենք էլ կավելացնեն եւ բնակարան կառնեն։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում