Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ բռնությունից

Հունվար 23,2014 15:12

«Ազատություն» ռ/կ. Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ բռնությունից և աշխատել խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի փոխխոսնակ Մերի Հարֆը՝ երեկ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյոք ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը ունի՞ հայտարարություն Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում շաբաթասկզբին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ:

Հարֆը նշել է, որ տեղյակ չէ՝ հատկապես ինչ միջադեպ է տեղի ունեցել, և խոստացել է  մեկնաբանությամբ հանդես գալ ճշտելուց հետո:

Հարցը տվող թղթակիցն ընդգծել է, թե «Վաշինգտոնում հայկական լոբբիստական խմբերը և վերլուծաբանները հայտարարություններ են անում, որ ամեն անգամ, երբ Ադրբեջանը սպառնում է հարձակմամբ կամ կատարում է հարձակում, ակներևաբար, ինչպես երկու օր առաջ, Պետդեպարտամենտը սոսկ շատ ընդհանուր հայտարարություններով է հանդես գալիս, որոնք սահմանափակվում են երկու կողմերին հանդարտության կոչ անելով՝ բռնության ակտը և հրադադարը խախտող կողմին, տվյալ դեպքում՝ Ադրբեջանին քննադատելու փոխարեն»:

«Մենք հայտարարություններով ենք հանդես գալիս նման իրավիճակներում: Ակնհայտ է, որ յուրաքանչյուր իրավիճակ տարբեր է: Բայց մենք, այո, կոչ ենք անում կողմերին՝ ջանալ ձեռնպահ մնալ բռնությունից և խնդիրները կարգավորել խաղաղ միջոցներով», – հարցին արձագանքել է Պետդեպարտամենտի խոսնակը՝ կրկնելով, որ տեղյակ չէ կատարվածին և կճշտի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031