Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի առևտրի կանխարգելմանն ուղղված աշխատանքները

Հունվար 23,2014 14:43

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության, ինչպես նաև վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից շարունակվում է ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա խիստ հսկողությունը:

Ձևավորված աշխատանքային խմբերի միջոցով ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնող անձանց հայտնաբերելու նպատակով շրջայցեր են կատարվում մայրաքաղաքի 12 վարչական շրջանների փողոցներում, բակային տարածքներում, ինչպես նաև շքամուտքերում: 2013 թվականի ընթացքում բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման նպատակով ձեռնարկված աշխատանքի արդյունքում հայտնաբերվել և համապատասխան վարչական արձանագրություններ են կազմվել իրավախախտման 328 դեպքով: Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին այդ թիվը կազմել է 2134:
Հարցի լուծման նպատակով վերջին երկու տարվա ընթացքում հիմնվել են գյուղմթերքի փոքր շուկաներ, կազմակերպվել են գյուղմթերքների տոնավաճառներ, որոնք հնարավորություն են տվել մանրածախ առևտրով զբաղվողներին, գյուղացիներին օրենքով թույլատրելի վայրերում, հարմարավետ պայմաններում կազմակերպել իրենց առևտուրը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031