Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Շանթ եւ ազատություն» հիմնադրամը կաջակցի նոյեմբերի 5-ին ձերբակալվածներին եւ նրանց ընտանիքներին

Հունվար 23,2014 14:00

«Շանթ եւ ազատություն» նորաստեղծ հիմնադրամը նոյեմբերի 5-ի դեպքերով ձերբակալված Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին աջակցելու նպատակով է բացվել:

Հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանի խոսքով, ինքը անձնապես չի էլ ճանաչում Շանթին, բայց կիսում է նրա գաղափարները, հետո ասաց, որ հիմնադրամը գործելու է Հայաստանում, ԼՂՀ-ում, հետագայում ներկայացուցչություններ կլինեն աշխարհի մի շարք երկրներում:
«Այսօր Հայաստանում կան տասնհինգ քաղաքական հետապնդվողներ, եւ այս հիմնադրամի նպատակն է կոնկրետ այդ տասնհինգ մարդկանց իրավական օգնություն, իսկ նրանց ընտանիքի անդամներին ֆինանսական օգնություն ցուցաբերել: Մեր հաշվարկներով, անազատության մեջ գտնվող տասնհինգ անձանց ընտանիքներում կա քսանմեկ երեխա, եւ որեւէ մեկը պարտավոր է նրանց թեւ ու թիկունք լինել եւ օգնել»,- այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց պարոն Հայրապետյանը:

Նոյեմբերի հինգին Շանթ Հարությունյանի եւ նրա հետ ձերբակալված երիտասարդների թվում հիմնադրամի հոգաբարձուները քաղբանտարկյալ են հաշվում նաեւ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին:

Նա ասաց, որ «Ամերիաբանկում» արդեն բացել են հաշվեհամար, քաղաքացիներն էլ արդեն սկսել են փոխանցումներ անել:

Հիմնադրամի հոգաբարձուներն են Էդուարդ Զորիկյանն ու Միքայել Հայրապետյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031