Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիսասրբերը» եւ «սուրբը»

Հունվար 23,2014 13:30

Ինչպես հայտնի է, մենք մեր մասին ավելի լավ ենք մտածում, քան կանք իրականում: Դեյլ Քարնեգիի հանրաճանաչ գրքում նկարագրված է մի դեպք, երբ մարդասպանն ու գանգստերը մահապատժից առաջ հայտարարում է, որ իր ողջ կյանքը նվիրել է մարդկությանը: Այդպես էլ մեր պաշտոնյաներից շատերը վստահ են, որ իրենց ողջ կյանքի ընթացքում ազգօգուտ գործ են արել եւ դրա դիմաց արժանի են ունենալ որոշակի նյութական բարիքներ: Վերջերս նման մի պաշտոնյա զայրացած զանգել էր ինձ եւ հարցրել՝ մի՞թե նա արժանի չէ այդքան տարվա աշխատանքից հետո ունենալ մի «համեստ տնակ», որը, սակայն, կառուցելու համար անհրաժեշտ կլիներ նրա մոտ 300 տարվա աշխատավարձը:

Ուզում եմ ասել՝ միշտ չէ, որ մարդիկ կեղծում են՝ ասելով, որ իրենք ազնիվ են ու բարեպաշտ, ոմանց իրականում թվում է, թե նրանք հենց այդպիսին են: Հարցը բարոյական հարթությունից իրավական տեղափոխելու համար անհրաժեշտ է խստագույն վերահսկողություն սահմանել առաջին հերթին պետական պաշտոնյաների, ինչպես նաեւ պատգամավորների վրա, որովհետեւ ակնհայտ է, որ նրանք հարստանում են՝ այսպես թե այնպես օգտագործելով հանրային ռեսուրսը: Արդյոք նրանք համարո՞ւմ են, որ այդ օգտագործումն արդար հատուցում է պետական պաշտոնում իրենց «տանջանքների» համար՝ դա ի վերջո իրենց անձնական գործն է:

Այն հաշվետվությունները, որոնք նրանք ներկայացնում են այսօր, պարզապես ծիծաղելի են: Ըստ դրանց՝ պաշտոնյաների ճնշող մեծամասնությունը ստանում է ավելի քիչ եկամուտ, քան բարձր («սպիտակ») աշխատավարձով ապրող մեր քաղաքացիները՝ չնայած ակնհայտ է, որ այդ պաշտոնյաներն իրականում չեն կարող հաշվետվություն տալ ոչ միան իրենց «տնակների», այլեւ այդ «տնակների» դարպասների ու ցանկապատերի համար: Էլ չհաշված, որ նրանց որդիներն ու եղբայրները բոլորն անխտիր «հաջողված բիզնեսմեններ» են եւ, իհարկե, նույնպես «միանգամայն արժանի» են ճոխ կյանքի:

Այդ «կիսասուրբ» պաշտոնյաների խորապատկերի վրա աչքի է ընկնում «ամբողջապես սուրբ» Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը, վստահ եմ, անկեղծորեն կարծում է, որ բարեպաշտ եւ աստվածավախ մարդ է: Եվ երբ ժամանակ առ ժամանակ հայտնի են դառնում պարոն Ղուկասյանի ընտանիքի անդամների կրիմինալ քաջագործությունները, նախկին քաղաքապետը անկեղծորեն զայրանում է եւ իր ամբողջ ցասումը թափում լրատվամիջոցների վրա: (Ճիշտ է, հանուն արդարության պետք է ասել, որ «մրցակցող կլանը» Ղուկասյաններից ոչնչով լավը չէ եւ իր «մրցակցային խնդիրները» նույնպես լուծում է կրակոցներով՝ վնաս տալով անձամբ պարոն Ղուկասյանին եւ նրա ընտանիքի անդամներին):

Հիմա, երբ հրապարակվել է ներկայիս քաղաքապետի տան ուղղությամբ կրակոցների տեսագրությունը, վստահ եմ՝ Ղուկասյանի՝ իրավաբանորեն գոյություն չունեցող «գրասենյակը» (վերջերս այդ «գրասենյակները» բազմացել են) դարձյալ լուտանքներ կթափի լրագրողների վրա, եւ նույնը կանեն ծածկանուններով հանդես եկող «գրասենյակի» ներկայացուցիչները:

Ինչ արած, մարդկանց ինքնագնահատականը սովորաբար հեռու է լինում իրականությունից:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Ռուբեն says:

    Ինձ հայտնի է միայն մի սուրբ երրորդություն` Սուրբ Աստվածը,
    Սուրբ Սատանան և ինքնստինքյան պարզ է` Սուրբ Եսը:
    ԲԻ ԴՈՐՍԻ ՕՐԼԻ

  2. Hakob says:

    որ իշխանությունը թալանում է, ու իրենց տնակները մինիմում մի 3000 տարվա աշխատավարձ է, դա ոչ մեկի համար ոչ մի երկորւմ նորույթուն չէ:
    Գաղտնիք է, թե ինչի հաշվին են “տնակներ” սարքում ու իրանց “մանիկյուրը” անում ընդիմադիր կոչվողները: Սկսած դաշնակներից, ու ժառանգներից, վերջացրած կոմունիստներով: Սա պարզելը շատ ավելի կարևոր է, մեր արդեն 20 տարի է գաղութացված երկրի համար: եթե այս հարցի պատասխանը ստանանք, ու պայքարենք այ սրանց դեմ, նոր միայն կարող ենք իմաստալից պայքար ծավալել բյուջեն թալանողների ու կողիպցիներների դեմ:

    Այս 20 տարիներին գոյություն ունեցող չափերի կոռուպցիան ծնել են գաղութարարրները, ու դա “ուռովերն” վրա են պայում նրանք հենց իրանց 5-երորդ շարասյան միջոցով, որը իրանք հորջորջում են “ընդիմություն”:

    • Վահան says:

      Դաշնակները, ժառանգները ու մնացածները ֆինանսավորվում են նույն այն իշխանությունից, որի հետ ընդդիմություն են խաղում, ինչպես նաեւ դրսի կառույցներից: Իսկ հանուն ազգի գործ անել ուզեցողները կամ փող չունեն կամ արգելափակված են:

      • Hakob says:

        Նայեք ինչ է կատարվում Կիևվում և ում գովքն են անում “Ամերիկայի ձայները” ու իրանց մնացած հայաստանյան ճուտիկները, տեռորիստ-ֆաշիստների:
        Նույն պոտենցիալը նստածնում են հիմա նաև հայկական “ժառանգների” մեջ:

      • Hakob says:

        Միանշանակ այդպես է:
        Ու սա ոչ միայն Հայաստանում է, այլ համատարած , ամեն տեղ Աշխարհում:

        Եվ ոչ միայն ազգային, այլև ընդանրապես, մարդկության մասշտաբով, ով որ մի բանի պիտանի է ու ուզում է կիրառել այդ հանուն մարդկանց ազատության ու բանեկեցության, միանգամից հայտնվում է “գծից” այն կողմ, առաջին հերթին մամուլի միջոցով:

  3. Վահան says:

    մեր պաշտոնյաներից շատերը վստահ են, որ իրենց ողջ կյանքի ընթացքում ազգօգուտ գործ են արել եւ դրա դիմաց արժանի են ունենալ որոշակի նյութական բարիքներ:

    Լրիվ, 100 տոկոսով համակարծիք եմ այս մտքին: Բայց ոնց անենք, պարոն Աբրահամյան ջան, որ այդ մտածելակերպը արմատախիլ անենք: ՊԵԿ-ի պաշտոնյան բառիս բուն իմաստով թալանում է քաղաքացուն եւ կարծում է, որ սրբագույն գործ է անում: Նույնը եւ մնացած` այդ թվում եւ ցինիզմի վառ դրսեւորումներով հադես եկող մանր ու մեծ տրամաչափի պաշտոնյաները: Բա ոնց անենք: Դուք գրում եք, մենք կարդում ենք, մի երկու բան էլ մենք ենք գրում, իսկ արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Ու որպեսզի իմ խոսքը չնմանվի լացի, ասե, որ ես` որպես կենդանի էակ, շատ լավ եմ ապրում, բայց որպես քաղաքացի, որպես հասարակության անդամ չեմ ապրում:

  4. Hakob says:

    Միանշանակ այդպես է:
    Ու սա ոչ միայն Հայաստանում է, այլ համատարած , ամեն տեղ Աշխարհում:

    Եվ ոչ միայն ազգային, այլև ընդանրապես, մարդկության մասշտաբով, ով որ մի բանի պիտանի է ու ուզում է կիրառել այդ հանուն մարդկանց ազատության ու բանեկեցության, միանգամից հայտնվում է “գծից” այն կողմ, առաջին հերթին մամուլի միջոցով:

    • Armen says:

      Համաձայն չեմ, թե ամբողջ աշխարհում: Այսպիսի կատեգորիկ հայտարարություն անելու համար պետք է տարբեր երկրներում ապրել առնվազը մի քանի տարի: Իհարկե, մարդս մնում է մարդ, բայց կան մի շարք երկրներ, որտեղ սա լավ հասկացել էն դարեր առաջ և հաջողությամբ պայքարում են հավասարության ու օրենքը խաղտողների դեմ: Հայտարարելով, որ , նշանակում է վարկաբեկել արդար պետություն ստեղծելու համար ձգտումը և պայքարը:

      • Hakob says:

        Գայլերի մասին գիրք գրելու համար պետք չէ հատիկ հատիկ բռնել ու ուսումնասիրել բոլոր գայլերին: ընդամենը հերիք է ուսումնասիրել նրանց տարատեսակների ներկայաչուչիցներին:

        Եթե Ձեզ թվում է, թո Պլատոնից էս կողմ ՄԱՐԴՈՒ և հասարակության բնաւթագրականում ինչ որ մի որակական փոփխություն է եղել, ապա դա այդպես չէ:

        Արդարություն – դա սուբեկտիվ կատեգորիա է: իսկ Արդար պետությունը, ընդանրապես ուտոպիա է:
        Միշտ էլ կգտվի ցանկաած պետության մեջ վերնախավ, որը շահագործում է, և հասարակական կարք ու օրենքները գրում է ըստ իր հայացողության:
        Եվրոպան ու ԱՄՆ-ը ասածիս վառ օրինակներն են:

        Իսկ եթե գաղտնիք չէ, կարո՞ղ եք գրել ձեր նշած արդար պետության օրինակ:

        • Արսեն says:

          «Արդարություն – դա սուբեկտիվ կատեգորիա է» – վտանգավոր հայտարարություն եք արել «պատմական արդարությունը վերականգնելու» նպատակ ունեցող հայ ժողովրդի, ինչպես նաև «ճիշտը մեկն է» ՝ ճշտով ապրող հասարակությունների տեսանկյունից…)))…
          Ասեմ ավելին…)))… Արդարությունը ( ավելի շուտ՝ արդարության մեր ընկալումը) խիստ կախում ունի սննդի շղթայում մեր զբաղեցրած դիրքից և հասարակության նպատակների (իրական պլյուս մեր կողմից անձնապես ցանկալի) մասին մեր ունցած պատկերացումներից։
          Մի բարեկամական խորհուրդ… Վերադարձեք բացարձակ արդարության տեսությանը, թե չէ չեք կարողանալու տեսականորեն «պաշտպանել» ձեր սիրած Մաքսային միությունը …))))…
          Ձեր սիրած «անգլո-սաքսերը» իրենց «հունա-հռոմեական» «կոսմոպոլիտ- փողապաշտ» գաղափարախոսությամբ «ճշմարտությունը հարաբերական է» հողի վրա ձեզ ուղղակի կփոշիացնեն։

  5. Ալեքսանդր says:

    Հարգելի Արամ
    Կարդացի ձեր երկու նախորդ խմբագրականը թարգմանության մասին: Ինչպես գրեթե միշտ համաձայն եմ դրանց բովանդակությանը:
    Պարզապես մեկ դիտողություն ունեմ: Օտարազեզու բառերը,սովորաբար շատ բազմիմաստ են, սակայն ՏԵՔՍՏ բառը հիմնականում մեկ իմաստ ունի, որը հայերեն նույնիսկ երկու, իմ կարծիքով, շատ ճիշտ համազորն ունի. ԲԱՌԱՇԱՐ և ԽՈՍՔԱՇԱՐ : Լայնացնել ՏՈՔՍՏԻ իմաստը և օգտագործել ոչ միայն տառերով կազմված միավորների համար հավանաբար ճիշտ չէ: Այսօր անգլերենում գոյություն ունի այդ լայնացած իմաստն ունեցող content բառը, որ օգտագործում են հրատարակիչները: Ռուսները արդեն (օտարաբանությունները բնորոշ էն ռուսերենին) լայն օգտագործում են контент բառը հենց այդ իմաստով: Այնպես որ, առաջարկում եմ ՏԵՔՍՏԻ փոխարեն օգտագործել ԲԱՌԱՇԱՐ և ԽՈՍՔԱՇԱՐ եզրերը, իսկ content -ի համար օգտագործել հայերենում գոյությւոն ունեցող ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ-ը, որը ճշգրիտ նկարագորւմ է այն ինչ դուք նկատի ունեիք:

  6. Maxim says:

    Հարգելի Ալեքսանդր։ Ո՞րն է Ձեր,՝ այս բառաիմաստային վերլուծության նպատակը։

  7. Rafael says:

    Բացարձակապես համաձայն չեմ խմբագրի այս հոդվածի հետ,նա այդ խղճուկ մարդուկներին ավելորդ վեհ հատկություններա վերագրում,իսկ նրանք առհասարակ դրանցից զուրկ են,համենայն դեպս հայաստանյան չինովնիկները միանգամայն մակերասային և սահմանափակ մարդիկ են,այ Ռուսաստանի պարագայում մինգամայն այլ է,այնտեղ նույնպես կոռուպցիան ահռելի բնույթ է կրում,սակայն այնտեղի անգամ կոռումպացված չինովնիկները լուրջ կերպարներ են՝իրենց աշխարհահայացքներով,ամբիցիաներով և ներքնաշխարհով,երևի ազգի մեծության ֆակտորնա ։

    • Արսեն says:

      Կոռումպացված չինովնիկների աշխարհահայացքը, ներքնաշխարհը, լուրջ կերպարներ, ինչպես նաև մեծության ֆակտոր լինելը՝ իրոք բավականին հետաքրքիր ֆենոմեն է, և լորջ ուսումնասիրությունների կարիք ունի …)))…
      Ենթադրում եմ, որ ինչքան ավելի կոռումպացված է չինովնիկը՝ այնքան ավելի հարուստ է նրա ներքնաշխարհը, այնքան ավելի լուրջ կերպար է նա և այնքան ավելի մեծ ներդրում ունի «ազգի մեծության» ստեղծման և պահպանման հայրենանվեր գործում…))))…

Պատասխանել