«Տեսակետ» մամուլի ակումբում հունվարի 23-ին տեղի ունեցավ ասուլիս, որի թեման էր Թումանյանի «Ծիտը» հեքիաթի հիման վրա նկարահանված մուլտֆիլմը: Ասուլիսի հյուրերն էին «Նարեկացի» արվեստի միության ֆիլմերի պատասխանատու Արևիկ Ավանեսյանը և վեցամյա Ավետիս Իսկենյանը:
Մուլտֆիլմը « Նարեկացի» արվեստի միության նախաձեռնությունն էր: Այն տևում է ութ րոպե բոլոր կերպարները ստեղծել են երեխաները:
Մուլտֆիլմի նկարահանումը տևել է վեց ամիս: Պրեմիերան տեղի է ունեցել «Նարեկացի» արվեստի կենտրոնում նոյեմբերի 23 -ին: Մուլտֆիլմում օգտագործվել է Արտո Թունջ Բոյաջյանի երաժշտությունը:
Որպես գլխավոր կերպար՝ ձայնագրվել է փոքրիկ Ավետիսը, որն այդ ժամանակ հինգ տարեկան էր:
Կարդացեք նաև
«Ծիտը» ամբողջությամբ չկա համացանցում, բայց հատվածներ կարելի է գտնել:
Արևիկ Ավանեսյանը մեծ ափսոսանքով էր ասում, որ կինոարտադրության ոլորտը Հայաստանում շատ դժվար է՝ չկան այն անհրաժեշտ բաղադրիչները , որ պետք են կինոյի զարգացման համար, բայց կան շատ ստեղծագործ մարդիկ, որոնք փորձում են իրենց հնարավորությունների սահմաններում ինչ որ քայլեր ձեռնարկել: Հիմնական խնդիրներից է պրոդյուսերական համակարգի բացակայությունը:
Կան ցանկություններ «Ծիտը» ներկայացնելու տարբեր միջազգային փառատոնների, սակայն դրա համար պետք է մուլտֆիլմը թարգմանել անգլերեն, որի համար միջոցներ են պետք, որոնք բացակայում են:
Սիրարփի ԶՈՐԻԿՅԱՆ