Պարզվել է Կիևում հունվարի 22-ին մահացածներից ևս մեկի ինքնությունը: Նա Բելառուսի քաղաքացի Միխայիլ Ժիզդնևսկին է, հայտնել է «Վիտալի Կլիչկոյի երիտասարդական խմբի» առաջնորդ Ռոման Գրիգորիշինը: Փոխանցում է «Էռ Բե Կա» լրատվականը:
«Դիահերձարանում ճանաչեցինք Միխայիլ Ժիզդնևսկու մարմինը, որին սպանել էին այսօր Գրուշևսկո փողոցում: Բժիշկներն առավելագույնս փորձում էին թաքցնել հրազենից հասցված վերքերը», -ասել է Ռոման Գրիգորիշինը՝ նշելով, որ երիտասարդը իրենց կազմակերպության անդամ էր, և իրենք արդեն միջոցներ են հայթայթում, որ տղայի մարմինը ուղարկեն Բելառուս:
Այլ աղբյուրներ նշում են, որ բելառուսը «ՈւՆԱ-ՈՒՆՍՕ» ուկրաինական ազգայնական կազմակերպության անդամ էր:
Կիևում հունվարի 22-ին զոհվածներից առաջինը ճանաչվել էր հայազգի Սերգեյ Նիգոյանի մարմինը: Բժիշկները հաստատել են, որ նա մահացել է գլխին և պարանոցին հասցված հրազենային վերքերից: Ենթադրվում է, որ նրան դիպուկահար է կրակել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ