Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թունավորումներ Երևանում, Աշտարակում և Մարտունիում

Հունվար 23,2014 12:52

Հունվարի 22-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում, անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ Խուդյակովի փողոցի 84/1 շենքի թիվ 3 բնակարանից բուժօգնության են տեղափոխվել 7-ամյա Մարիամ Տ.-ն, 25-ամյա Նարինե Գ.-ն, 51-ամյա Սուրեն Գ.-ն, 46-ամյա Հրանուշ Հ.-ն և 25-ամյա Նվարդ Գ.-ն:

Ըստ բժշկի տեղեկանքի` նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:

Կատարվում է հետաքննություն:

***

Հունվարի 21-ին, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1976 թ. ծնված Զվարթ Պ.-ն, 1994 թ. ծնված Նադյա Կ.-ն, Արամայիս Կ.-ն և Աստղիկ Պ.-ն, որոնք հայտնել են, որ թունավորվել են վառարանի ծխից:

Կատարվում է հետաքննություն:

***

Հունվարի 22-ին, ժամը 01.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել 1979 թ. ծնված Ահարոն Գ.-ն, 1998 թ. ծնված Մերի Գ.-ն, 1996 թ. ծնված Գալինա Գ.-ն, 1999 թ. ծնված Էրիկ Գ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են տան փայտի վառարանից արտահոսած շմոլ գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

 

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031