Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրեց սահմաններում տիրող իրավիճակը՝ հայտնելով, որ այժմ իրավիճակը լարված է Հայաստանի հյուսիս-արեւելյան եւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում. «Մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, պատասխանում ենք դիպուկահարներին եւ կանոնավոր կրակոցներին»,-ասաց պարոն Օհանյանը:
Ըստ նրա, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը դիվերսիոն գործողություններ են իրականացվել հակառակորդի կողմից, սակայն դիրքերը պահող զինվորների եւ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի շնորհիվ հակառակորդը հետ է քաշվել:
Նախարարը վստահեցրեց, որ սահմանին իրավիճակը վերահսկելի է եւ մտավախություն չպետք է լինի, քանի որ զինվորները կատարում են իրենց պարտավորությունները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ