Լրահոս
Օրվա լրահոսը

Human Rights Watch-ի քննադատությունը համարում են թյուրիմացություն. «Հայոց աշխարհ»

Հունվար 23,2014 12:41

Պարզվում է, Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը գոհ չէ մեզանում գործող «Ալընտրանքային ծառայության մասին» օրենքից ու իր հերթական զեկույցում հանգել է այսպիսի հետեւության՝ «այլընտրանքային ծառայության պլատֆորմը Հայաստանում դեռեւս լավ մշակված չէ»։

Իսկ որպես «վատ մշակվածի» ապացույց բերվում է հետեւյալը. չնայած այլընտրանքայինների ծառայությունը 42 ամսից նվազեցվեց մինչեւ 36-ի, բայց դա շատ ավելի երկար է, քան սովորական զինվորական ծառայությունը։
Ստացվում է, որ իրավապաշտպանները փորձում են հասնել նրան, որ այլընտրանքային ծառայություն նախընտրած աղանդավորը լինի կատարյալ արտոնյալ վիճակում հայրենիքի սահմանները զենքը ձեռքին ու արժանապատվորեն պաշտպանող հայ զինվորից՝ այժմ էլ ծառայության ժամկետներով:

«Տարօրինակ է նման գնահատականը». սա ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ արձագանքն էր: Անակնկալի եկած Նահապետյանը պարզաբանումներ տալ անգամ չկարողացավ: Նրան էլ կարելի է հասկանալ, տարիներ շարունակ ակտիվ համագործակցել է վենետիկցիների հետ, կետ-ստորակետով համաձայնեցրել ամեն մի պարբերությունը, բայց հետո գալիս ու ասում են՝ «նետ»:

Տեղեկատվությունը վրդովեցրեց օրենքի մշակմանը, հրավիրված լսումներին ակտիվ մասնակցած ԱԺ պատգամավոր ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ եւս. «Միջազգային կազմակերպությունները որքան քիչ մասնակցեն մեր երկրի ներքին խնդիրներին, այնքան մեզ համար շահեկան կլինի»:

Բաղդասարյանն այն պատգամավորներից է, ովքեր իրենց ուրույն կարծիքն ունեն սույն օրենքի մասին, եւ սթափ գնահատելով Հայաստանի իրավիճակը՝ պատերազմական վտանգ, թշնամի հարեւանների գոյություն, արդարացիորեն դեմ է արտահայտվել դրա ընդունմանը. «Մշտապես ասել եմ՝ չի կարելի նման օրենք ընդունել, Հայաստանում ապրող յուրաքանչյուր երիտասարդ պարտավոր է ծառայել իր երկրին: Իսկ այս օրենքի ընդունմամբ մենք արտոնություններ տվեցինք աղանդավորներին, ոմանց էլ ՝ ծառայությունից խուսափելու միջոց»:

Իրավապաշտպան կազմակերպության գնահատականից հանկարծակիի եկավ նաեւ Կրոնի վարչության պետ ՎԱՐԴԱՆ ԱՍՑԱՏՐՅԱՆԸ՝ այն համարելով թյուրիմացություն. «Կարծես օրենքից բացարձակապես անտեղյակ լինեն, որն, իհարկե, անհավանական եմ համարում: Հայաստանի օրենքը մշակվել է եվրոպական չափանիշներին համահունչ, ժամկետի հարցը եւս համապատասխանում է միջազգային օրենսդրությանը»:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031