Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվեց (Տեսանյութ)

Հունվար 23,2014 12:39

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Արարատ Պետրոսյանի նախագահությամբ դռնփակ նիստ էր հրավիրել, ուր քննության առնվեց Հայաստանի ցեղակրոն կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող, իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելու համար մեղադրվող Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի բողոքը:

Ինեսա Պետրոսյանն ասաց, որ ներկայացվել են այն բոլոր հիմքերը, որով ինքը հիմնավորում է, որ Շանթ Հարությունյանի գործողություններում հանցակազմ չկա եւ որ իր պաշտպանյալը, որին մեղադրում են գետնին ընկած ոստիկանին հարվածելու համար՝ անհիմն է:

Քննչական խմբի ղեկավար Սամվել Տոնոյանը, ըստ պաշտպանի, ասել էր, թե քաղաքացիական հագուստով ոստիկանը ներկայացել է, ինչը, ըստ Ի. Պետրոսյանի, չէր կարող լինել, քանի որ ընկած վիճակում դա անհնար էր: Շանթ Հարությունյանի գործով այս պահին 13 հոգի են կալանավորված, նրանց թվում՝ նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով, նրանք միջին ծանրության հանցանքներ են կատարել եւ սակայն բոլորին պահում են անազատության մեջ: նախաքննության մարմինը անգամ մերժել է այլընտրանքային խափանման միջոց կիրառելու պաշտպանական կողմի միջնորդությունները:

Ի դեպ, միայն մեկ ձերբակալված՝  Անուշավան Գրիգորյանն է, որ ճանաչվել է անմեղսունակ: Aravot.am-ի տեղեկություններով, նա նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում հայտնվել էր նույն օր հոգեբուժարանից դուրս գալուց հետո:

Մանրամասները ՝ տեսանյութում

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031