Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ինջիղուլյանի մայր. «Մի հիմար, ապուշ մի բան գրում է, մյուսները վերցնում արտատպում են իրարից»

Հունվար 23,2014 12:31

«Մենք ասել են` մի զանգեք, մենք ձեզ կզանգենք: Ուստի մենք նոր տեղեկություններ չունենք»,-Aravot.am-ի հարցին՝ Կարմիր Խաչի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին, տեղեկություններ ունե՞ն այդ մասին, այսպես պատասխանեց Հակոբի մայրը՝ Գայանեն:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հակոբի ընտանիքի անդամները Կարմիր Խաչի ներկայացուցիչներին նամակ էին փոխանցել, որ այն հասցնեն Հակոբին:

Իսկ օրերս Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին: ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին փոխանցել էր, որ տեղի է ունեցել տեղեկատվության փոխանակում. ԿԽՄԿ ներկայացուցիչները հայ ռազմագերուն են ներկայացրել նրա ընտանիքի ուղերձն ու որոշ տեղեկություններ նրա հարազատների մասին:

Այս մասին Հակոբի մայրը տեղեկություններ չուներ, միայն Aravot.am-ին փոխանցեց, թե սպասում են, որ իրենց զանգեն:

Ղարաբաղ-ադրբեջանական սահմանի վերջին դիվերսիոն գործողություններում զոհված 19-ամյա զինվոր Արմեն Հովհաննիսյանի և Հակոբ Ինջիղուլյանի միջև զուգահեռներ անցկացնելու մասին, երբ Արմենին հերոսացնում են, Հակոբին՝ հակառակը, տիկին Գայանեից հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է զուգահեռներ անցկացնելն ու ընդհանուր եզրեր գտնելը, տիկին Գայանեն պատասխանեց. «Այստեղ համեմատության բան չէ: Ամեն մեկն իր տեղն ունի: Այդ նյութն արդեն համացանցից հանվել է: Իմ գնահատականն այն է, որ մի հիմար, ապուշ մի բան գրում է, մյուսները վերցնում արտատպում են իրարից՝ առանց հասկանալու՝ ինչ է, ինչ են արտատպում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031